Մայիսի 27-ին մեկնարկում է ավանդական դարձած Norway Chess Classic շախմատի միջացգային մրցաշարը:
Լևոն Արոնյանը կմասնակցի Norway Chess Classic-ին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է «Chess.am»-ը:
Մրցաշարին մասնակցելու են Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիար Մամեդյարովը, Լիրեն Դինգը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Սերգեյ Կարյակինը, Լևոն Արոնյանը, Վիշվանաթան Անանդը։
Մրցաշարը տևելու է մինչև հունիսի 7-ը։
Հավասար միավորներ ունենալու դեպքում հաղթողը կորոշվի թայ-բրեյքի միջոցով։