Թուրքիան և Իսրայելը հետ են ուղարկել իրենց երկրներում միմյանց դեսպաններին
Թուրքիան և Իսրայելը հետ են ուղարկել իրենց երկրներում միմյանց դեսպաններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Իսրայելի դեսպան Էյթան Նաէհը մայիսի 15-ին կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան հայտնել են, թե ճիշտ կլինի միառժամանակ վերադառնա իր երկիր: Պաշտոնական Անկարայի կողմից նման քայլի գնալուց հետո Իսրայելի ԱԳՆ է կանչվել Երուսաղեմում Թուրքիայի դեսպան Հյուսնու Գյուրջանը: Նրանից պահանջել են «որոշ ժամանակով բանակցությունների համար» վերադառնալ Թուրքիա:
Այս քայլերից հետո մայիսի 16-ի առավոտյան պարզ է դարձել, որ Թուրքիայի ԱԳՆ-ն Իսրայելի գլխավոր հյուպատոսից ևս պահանջել է վերադառնալ իր երկիր:
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիան խորհրդակցությունների համար հետ էր կանչել Իսրայելում և Միացյալ Նահանգներում իր դեսպաններին: