Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին Արցախում ամուսնալուծությունների թիվը կազմել է 70, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 75-ի դիմաց:
Արցախում նվազել է ամուսնալուծությունների թիվը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրել են ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարիատի գործակալության կենտրոնական մարմնից:
Ամենաշատ ամուսնալուծությունները գրանցվել են Ստեփանակերտում՝ 36, նախորդ տարվա 45-ի փոխարեն, իսկ շրջաններից Մարտունիում՝ 9, 2017 թվականի նույն ժամանակահատվածի՝ 6-ի դիմաց:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին հանրապետությունում գրանցվել է 217 ամուսնություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 231 -ի փոխարեն: