աքվում մեկնարկել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների ղեկավարների հանդիպումը, որը տևելու է մինչև մայիսի 18-ը:
Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների պատվիրակությունների հանդիպումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասինհայտնում է ադրբեջանական minval.az-ը:
Ադրբեջանական կողմից հանդիպմանը մասնակցում է Հեյդար Ալիևի անվան ադրբեջանական բարձրագույն ռազմական դպրոցի ներկայացուցչությունը, Թուրքիայից՝ Ցամաքային զորքերի ռազմական դպրոցի պատվիրակությունը, Վրաստանից՝ Ազգային պաշտպանության ակադեմիայի պատվիրակությունը:
Պատվիրակությունները քննարկելու են համատեղ գործունեության, փորձի փոխանակման և այլ հարցեր: