Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման հետ կապված Գազայում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ սպանված պաղեստինցիների հարցով հեռախոսազրույց է ունեցել Հռոմի Պապի հետ։
Հռոմի Պապը Էրդողանի հետ հեռախոսազրույցում հայտնել է Երուսաղեմին հատուկ կարգավիճակ տալու անհրաժեշտության մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմի Պապի հետ զրույցում ուշադրություն է դարձել Գազայում իսրայելական զինվորականների կողմից ցուցարարների հանդեպ անմարդկային հարձակումների վրա, փոխանցում է news.am-ը:
Իր հերթին Հռոմի Պապը շեշտել է, թե անհրաժեշտ է Երուսաղեմին հատուկ կարգավիճակ տալ եւ լուծել արաբա-իսրայելական հակամարտությունը։