Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը, Գազայի հատվածում տեղի ունեցած իրադարձություններից հետո, կշտամբել է ՄԱԿ–ին՝ համաշխարհային խնդիրները լուծելու անկարողության համար։
Էրդողանը մեղադրել է ՄԱԿ–ին՝ համաշխարհային խնդիրները լուծելու անկարողության մեջ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրք առաջնորդի խոսքերով՝ կազմակերպությունն իրեն սպառել է։
«Եթե այս հարձակումները մի որևէ այլ տարածաշրջանում լինեին, ապա ողջ աշխարհը կբողոքեր։ Բայց, ցավոք, համաշխարհային հանրությունը արհամարհանքով վերաբերվեց պաղեստինցիների դեմ Իսրայելի գործողություններին»,– 1in.am-ի փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը կոչ է արել համաշխարհային հանրությանը` ջանքեր գործադրել, որպեսզի Իսրայելը դադարեցնի իր գործողություններըն ընդդեմ Պաղեստինի ժողովրդի։
«Դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու որոշումով, որ անտեսում է ՄԱԿ–ի և միջազգային կառույցների բանաձևերը, ԱՄՆ–ն Իսրայելի իշխանությանը թողտվության է դրդում: Մենք երբեք թույլ չենք տա, որ Երուսաղեմը ուզուրպացվի Իսրայելի կողմից ,– ասել է Էրդողանը»։