ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պետքարտուղար Մայք Պոմպեոյին հանձնարարել է Ռուսաստանի դեմ ուղղված միջոցառումներ իրականացնել Մոսկվայի կողմից միջին եւ կարճ հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրի ենթադրյալ խախտման կապակցությամբ:
Թրամփը հրթիռների պատճառով հրահանգել է նոր պատժամիջոցներ նախապատրաստել Ռուսաստանի դեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, news.am-ի փոխանցմամբ, հայտնում է Սպիտակ տունը:
Այս միջոցառումները պահանջվել են Կոնգրեսի կողմից՝ 2018 թվականի ռազմական բյուջեում: Պոմպեոն պետք է աշխատի ֆինանսների, պաշտպանության, առեւտրի նախարարությունների, ինչպես նաեւ ազգային հետախուզության տնօրենի հետ համատեղ: Կոնգրեսը պահանջել է նախագահից զեկույց ներկայացնել, որտեղ պետք է լինի «միջոցառումների» պլանը այն ռուսաստանցի պաշտոնյաների դեմ, որոնք կարող էին ներգրավված լինել միջին եւ կարճ հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրի խախտման մեջ, ներառյալ՝ պատժամիջոցների հնարավոր կիրառումը եւ ԱՄՆ բյուջեի գնումների վերաբերյալ շփումների արգելումը: