Նիկոլ Փաշինյանը տեսականորեն չի բացառում հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ՝ կապված Ղարաբաղի խնդրի հետ։
Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի հետ կհանդիպի միայն մեկ հարցի շուրջ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսօր ՀՀ վարչապետը պատասխանելով լրագրողի հարցին, թե ներկայումս նա բնակվում է վարչապետի համար նախատեսված պետական առանձնատանը, որը գտնվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարևանությամբ, արդյոք կհանդիպի նրա հետ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Միակ հնարավոր տարբերակը, որ տեսականորեն հնարավոր է հանդիպում, դա Ղարաբաղի հարցի հետ կապված որոշակի ինֆորմացիայի ստացման անհրաժեշտությունը կարող է լինել», հայտնում է panorama.am-ը: