Artsakhpress

Հասարակական

Առարկայական օլիմպիադայի հաղթողները պարգևատրվել են նախարար Աղաբալյանի կողմից (լուսանկարներ)

Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան N 1 հիմնական դպրոցում այսօր տեղի է ունեցել 2017-2018 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի Հայաստանում անցկացված եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր գրաված և գովասանագրերի արժանացած 54 աշակերտի պարգևատրման արարողություն:

Առարկայական օլիմպիադայի հաղթողները պարգևատրվել են նախարար Աղաբալյանի կողմից (լուսանկարներ)

Առարկայական  օլիմպիադայի      հաղթողները պարգևատրվել  են  նախարար Աղաբալյանի   կողմից (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ`  ԱՀ ԿԳՍ նախարարության կրթության և գիտության վարչության պետ Ռայա Մուսայելյանը  մանրամասն ներկայացրել է դպրոցական առարկայական օլիմպիադայի հանրապետական  փուլի  արդյունքները:

Նրա  խոսքով՝   Ստեփանակերտում   անցկացված   դպրոցականների   առարկայական   օլիմպիադայի   հանրապետական   փուլն  անց  է կացվել    15      առարկաներից: Օլիմպիադայի  արդյունքների     ամփոփման  հիման  վրա   հանրապետական    փուլին   մասնակցելու   իրավունք  են    ստացել    419  աշակերտ, նախորդ  տարվա՝  421-ի   փոխարեն:

«Անցած  տարվա  համեմատ   մասնակիցների  քանակը  նկատելիորեն  աճել  է   հայոց  լեզու, ռուսաց  լեզու, հայ  գրականություն, ֆրանսերեն,  գերմաներեն,պատմություն, հայոց  եկեղեցու պատմություն,  ինֆորմատիկա   և  նախնական    զինվորական   պատրաստություն  առարկաներից:  Այս  տարի    մրցանակային  տեղեր   գրաված  աշակերտներ  չունեցանք  ֆրանսերեն, քիմիա  և  ինֆորմատիկա   առարկաներից:  Ի  դեպ,  ինֆորմատիկա   առարկայից  վերջին  5, իսկ  քիմիայից՝  վերջին  6  ուսումնական     տարիների    արդյունքներով   ոչ   ոք   մրցանակային  տեղ  չի  գրավել:  Այս  ուսումնականում   առաջնային   տեղերը  բաժին  է  հասել    ռուսաց  լեզու, աշխարհագրություն,  մաթեմատիկա  և  նախնական  զինվորական  պատրաստություն առարկաներին»,-մասնավորապես   ասել  է  Ռ. Մուսայելյանը:

Ըստ     նրա,   նախորդ  ուսումնական    տարվա   համեմատ,   մրցանակային  տեղեր  գրավածների  թիվն   աճել  է   Մարտակերտի  և  Հադրութի    շրջաններում, իսկ  Ստեփանակերտ  քաղաքի, Մարտունու  և  Շուշիի  շրջաններում՝  նվազել: Օլիմպիադայի   հանրապետական  փուլի   այս  տարվա   արդյունքներով Շուշիի  և   Շահումյանի   շրջանների   մասնակիցների  մոտ     մրցանակային  տեղեր   չեն   գրանցվել:

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե  Աղաբալյանը  շնորհավորել է օլիմպիադային  մասնակցած և առաջնային տեղեր գրաված աշակերտներին և նրանց դասավանդող ուսուցիչներին:

Նախարարն     իր   խոսքում  նշել  է, որ  օլիմպիադաներից   պարզ  է  դառնում  դպրոցներում   աշակերտների      ձեռք բերած  գիտելիքների  աստիճանը:Աշակերտների  միջև    գիտելիքների  հարցում   մրցակցելը   շատ  կարևոր  է. այն  գիտելիքներ    ձեռք  բերելու  նոր խթան  է  հանդիսանում:Օլիմպիադան  հնարավորություն  է  տալիս անգամ ամենահեռավոր   գյուղում  սովորող   աշակերտին  ևս  մրցակցելու:

«Համոզված  եմ, որ     դպրոցից    ստացած  ձեր   գիտելիքները   կօգնեն ձեզ  մասնագիտական   ճիշտ   կոմնորոշում  կատարելու  և   դառնալու  լավ  մասնագետներ՝  հնարավորություն  ունենալով   ձեր  նպաստը    բերելու   հայրենիքի  շենացման   ու զարգացման  գործին»,-ասել   է  Ն. Աղաբալյանը:

ԿԳՍ նախարարը  դպրոցականների առարկայական օլիմպիադայի  եզրափակիչ  փուլում մրցանակային   տեղեր  գրաված  աշակերտներին  պարգևատրել  է   առաջին, երկրորդ  և  երրորդ  կարգի      դիպլոմներով    և  համապատասխանաբար   30,  25  և  20  հազարական   դրամ  գումարներով: Պարգևատրվել են  նաև   ԱՀ   հանրակրթական  դպրոցների     ավագ   դասարանների   աշակերտների     միջև  Արցախյան  շարժման   30-ամյակին  նվիրված     ստեղծագործական  շարադրությունների  մրցույթում    մրցանակային   տեղեր   գրավածները:  


Ասկերանի   շրջանի  Վարդան    Ջիվանշիրյանի  անվան  դպրոցի   աշակերտուհի   Աննա Մանուչարյանը, ով     պատմություն  առարկայից օլիպմպիադայի    եզրափակիչ   փուլում  արժանացել է  3-րդ  կարգի   դիպլոմի, իսկ   հայոց  լեզու  և   անգլերեն   առարկաներից՝  գովասանագրերի,  ասել  է, որ   արդեն   4  տարի  է ինչ ինքը,  օլիմպիադային  մասնակցելով,    գրավում  է   առաջնային  տեղեր:

Նա  նշել  է, որ   օլիմպիադան դպրոցականներին հնարավորություն է տալիս ստուգելու իրենց  գիտելիքներն ընդունելության քննություններից առաջ, պարզելու իրենց ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև հաղթահարելու հոգեբանական  որոշ խնդիրներ:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search