«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հարցազրույց է տվել «Football Espana»-ին, որտեղ խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի չիրագործված տրանսֆերի մասին.
Վենգեր. Արսենալը մոտ էր Ռոնալդուի տրանսֆերը գնելուն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Բաց թողած տրանսֆերնե՞րը, առաջինը մտքիս է գալիս Ռոնալդուն: Նա այստեղ էր եկել մայրիկի հետ և մենք մոտ էինք նրա հետ պայամանագիր կնքելուն:
Այնուհետև գործի մեջ մտավ «Մանչեսթեր Յունայթեդը», այդ ժամանակ նրանց մարզիչներից էր Կարլուշ Կեյրուշը:
ՄՅՈւ-ն խաղում էր «Սպորտինգի» հետ, որտեղ Ռոնալդուն իրեն փայլուն դրսևորեց: Մենք մոտ էինք նրան գնելուն 5 մլն եվրոյով, սակայն «Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկեց 14 մլն եվրո: Այդ պահին «Արսենալն» ավելին չէր կարող առաջարկել:
Պատկերացրեք, թե ինչ կլիներ, երբ Անրին ու Ռոնալդուն խաղային միասին: Դա կփոխեր «Արսենալում» իմ պատմությունը»,- armsport.am-ի փոխանցմամբ՝ ասել է Վենգերը: