Artsakhpress

Մշակույթ

ԱՀ Նախագահը մասնակցել է արցախյան գորգերի ցուցադրությանը

Այսօր՝ մայիսի 18-ին, Թանգարանների միջազգային օրվան նվիրված՝ Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում տեղի է ունեցել նոր ձեռքբերված արցախյան գորգերի ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։

ԱՀ Նախագահը մասնակցել է արցախյան գորգերի ցուցադրությանը

ԱՀ Նախագահը մասնակցել է արցախյան գորգերի ցուցադրությանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ցուցադրությանը ներկա Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը կարևորել է նման միջոցառումների նշանակությունն ազգային ավանդույթների պահպանման և տարածման, մշակութային և գիտա-կրթական տեսանկյուններից։

Իր խոսքում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանն ասել է, որ յուրաքանչյուր տարի Թանգարանների միջազգային օրը Արցախի բոլոր պատմամշակութային արգելոցներում և թանգարաններում կազմակերպվում են զանազան միջոցառումներ, իսկ դրան հաջորդող «Թանգարանների գիշեր»-ը, ևս հագեցած է լինում հանրային միջոցառումներով. բոլոր թանգարաններն անվճար բաց են լինում հասարակության համար:

«Թանգարանների միջազգային օրվա նշումը լայն առումով նպատակ ունի հասարակության մեջ զարգացնելու թանգարան այցելելու մշակույթը: Արցախի պետական պատմա-երկրագիտական թանգարանի նոր շենքի կառուցումն արդեն սկսվել է, և մենք կունենանք մեծ տարածքներով արդիականացված շենք՝ անհրաժեշտ բոլոր հարմարություններով»,- ավելացրել է Ս. Շահվերդյանը:

Իր հերթին Արցախի պետական պատմա-երկրագիտական թանգարանի տնօրեն Մելանյա Բալայանն ասել է, որ թանգարանի ժամանակավոր ցուցադրության սրահի փոքր լինելու պատճառով ներկայացվել են  թվով 15 գորգեր և կարպետներ:

«Նշեմ, որ մեր ուշադրության կենտրոնում է ժողովրդի մշակութային կարևորագույն արժեք հանդիսացող գորգերի, կարպետների ձեռքբերումը: Բնականաբար, այսօր մեր ամենակարևոր առաքելությունն է հնարավորինս հավաքագրել աշխարհի ամենատարբեր երկրներում հայտնված արցախյան հիասքանչ գորգերն ու կարպետները: Հիմնականում ցուցահանդեսին ներկայացրել ենք վերջին 2-3 տարիներին ձեռք բերված նմուշները:

«Թանգարանային գիշերվան» նվիրված՝ վաղը՝ մայիսի 19-ին, լինելու է դասախոսություն, թանգարանը աշխատելու է ավելի երկար՝ մինչև ուշ երեկո»,- նշել է Մ. Բալայանը:

Տնօրենի խոսքով՝ անցած տարի թանգարանի այցելուների թիվը կազմել է 17000, զբոսաշրջային տարին էլ արդեն սկսվել է:

Ցուցադրության վերջում թանգարանի տարածքում կազմակերպվել է ազգագրական պարի բաց դաս՝ հնագույն պարային ծեսերով:

Միջոցառմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը,  պաշտոնատար այլ անձինք։


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search