Artsakhpress

Հասարակական

NASA-ն Curiosity մարսագնացի համար հորատման նոր տեխնիկայի փորձարկումներ Է կատարում

ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA) կատարում Է նոր տեխնոլոգիայի փորձարկումներ, որը կոչված Է լիովին վերականգնելու Curiosity մարսագնացի հորատման կայանքի աշխատունակությունը:

NASA-ն Curiosity մարսագնացի համար հորատման նոր տեխնիկայի փորձարկումներ Է կատարում

NASA-ն Curiosity մարսագնացի համար հորատման նոր տեխնիկայի փորձարկումներ Է կատարում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն 2016 թվականին սահմանափակվել Է մեխանիկական անսարքության պատճառով: Այդ մասին մայիսի 17-ին հայտնել Է NASA-ն: Նոր տեխնոլոգիան կոչվել Է Feed Extended Drilling (FED): «Այն Curiosity-ին թույլ կտա հորատել այնպես, ինչպես սովորական մարդն իր տանն ինչ-որ բան Է շաղափում»,- պարզաբանել են ԱՄՆ-ի տիեզերական գերատեսչությունում: Curiosity-ն Մարսի վրա Է իջեցվել 2012 թվականի օգոստոսի 6-ին այն խառնարանը հետազոտելու համար, որը կոչվել Է ավստրալացի աստղագետ Ուոլթեր Գեյլի պատվին: Ապարատի երկարությունը 2,8 մետր Է եւ կշռում Է 900 կիլոգրամ: Այն կարող Է հաղթահարել մինչեւ 75 սանտիմետր բարձրությամբ խոչընդոտները եւ տեղում շրջադարձ կատարել: Այս նախագիծը NASA-ի վրա 2,5 միլիարդ դոլար Է նստել:

Մարսագնացը հավաքված տեղեկատվությունը Երկիր Է փոխանցում Mars Odyssey եւ Mars Reconnaissance ուղեծրային զոնդերի միջոցով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Առաջիկա օրերի եղանակն Արցախում

Search