Whoscored.com-ը ներկայացրել է անգլիական Պրեմիեր լիգայի ավարտված առաջնությունում Հենրիխ Մխիթարյանի միջին վիճակագրությունը (Լոնդոնի «Արսենալի» կազմում)։
Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Անցած մրցաշրջանում 29-ամյա կիսապաշտպանը «Արսենալի» կազմում (Պրեմիեր լիգայում) մասնակցել 11 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Մեկ խաղում օդային մենապայքարներում հաղթել է միջինը 0.9 տոկոս, կատարել է 1,9 տոկոս հարված։ Մխիթարյանի փոխանցումերից թիմակիցներին հասել է 77 տոկոսը։ Հայ կիսապաշտպանը 2 անգամ ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ, իսկ նրա միջին գնահատականը 7․35 է, ինչը 2-րդ լավագույն արդյունքն է «Արսենալի» կազմում՝ Շկոդրան Մուստաֆիից հետո (7.38), փոխանցում է sport.news.am-ը:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» էր տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։