Artsakhpress

Քաղաքական

Հայաստանում հարգել են Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը

Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հայաստանում հարգել են Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը

Հայաստանում հարգել են Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էին նաև Հայաստանի Ազգային ժողովում ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորները` քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը, ասորական համայնքի ղեկավար Արսեն Միխայլովը, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանը:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էին նաև Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը: Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն ու ԱԺ պատգամավորները ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, որից հետո կատարվել է հոգեհանգստի կարգ:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում հիշեցրել է, որ Հայաստանի խորհրդարանը 2015թ. միաձայն ճանաչել է Պոնտոսի հույների ցեղասպանությունը:

«Ինձ համար մեծ պատիվ է, որ ես այդ հարցի հիմնական զեկուցողն եմ եղել: Միևնույն ժամանակ մենք մեր հույն և Կիպրոսի գործընկերների հետ աշխատանք ենք իրականացրել և հաջող պայքար ենք մղել ժխտողականության դեմ: Թե Հունաստանը, թե Կիպրոսը միաձայն դատապարտել են թուրքական ժխտողականությունը, սակայն սա բավարար չէ: Մենք պետք է կարողանանք համադրել հունական, ասորական և հայկական սփյուռքի միասնությունը, մեր պետությունների միասնությունը ընդդեմ թուրքական ժխտողականության»,- ասել է Շարմազանովը:

Նրա խոսքով` քանի դեռ կա ժխտողականություն, վտանգ կա, որ նոր ցեղասպանություններ կլինեն. «Ավելին` թուրքական ժխտողականության հետևանք էին թե 1988թ. սումգայիթյան ջարդերը, թե ապրիլյան պատերազմում Ադրբեջանի հակամարդային գործողությունները և խաղաղ բնակչության, և զինվորների նկատմամբ: Մի բան պարզ է` մենք պայքարող ժողովուրդ ենք և պետք է պայքարենք: Մենք հաղթելու ենք, որովհետև Աստված է մեզ հետ և որովհետև մեր պայքարը ոչ թե ընդդեմ է, այլ հանուն ազատության ու մարդու իրավունքների պաշտպանության է»:

Շարմազանովն ընդգծել է , որ իր համար և ապրիլի 24-ը, և մայիսի 19-ը նախևառաջ վերածննդի օր են:

«Այդ օրերը ինձ համար ոչ թե լացելու, այլ վերաիմաստավորելու, ազգային համախմբման օրեր են: Բնականաբար, ես և հունական, և հայկական ցեղասպանության ժառանգորդն եմ: Ես հայրական կողմով հունական ծագում ունեմ, մայրական կողմով՝ հայկական: Ինչպես ասել եմ` ես 100 տոկոսով հույն եմ ու հարյուր տոկոսով հայ եմ: Եվ դա ինձ կրկնակի ուժ է տալիս կրկնակի եռանդով պայքարել ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման, այլ նաև Պոնտոսի հույների ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Մենք ունենք շատ լավ փորձ և միասնաբար պետք է պայքարենք»,- եզրափակել է ԱԺ փոխխոսնակը:

Հայաստանի խորհրդարանը 2015թ. մարտի 24-ին միաձայն ընդունել է Օսմանյան Թուրքիայում Պոնտոսի  հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը: Հայտարարությանը միաձայն կողմ է քվեարկել 117 պատգամավոր: Պոնտոսի հույների ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել ու դատապարտել են նաև Հունաստանը, Կիպրոսը, Շվեդիան:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search