Օրեր առաջ Լոնդոնի «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրապարակել էր մանկության տարիների լուսանկարը, երբ նա մարզվում էր բրազիլական «Սան Պաուլո» ակումբում:
Սան Պաուլոն Մխիթարյանին. Մեր դռները միշտ բաց են քո առջև
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բրազիլական ակումբը հրավիրել է 29-ամյա ֆուտբոլիստին այցելել իրենց:
«Ինչպիսի գեղեցիկ հիշողություն, Հենրիխ Մխիթարյան: Երբ լինես Բրազիլիայում, այցելիր մեզ:
Դռները միշտ բաց են քո առջև»,- գրված է «Սան Պաուլոյի» թվիթերյան էջում:
Իր հերթին Մխիթարյանը պատասխանել է. «Շնորհակալություն «Սան Պաուլո»: Իհարկե, կանենք դա»: