Եվրամիությունն ու Իրանը պայմանավորվել են Բրյուսելում ատոմային համագործակցության վերաբերյալ բարձր մակարդակի երրորդ սեմինարն անցկացնելու շուրջ:
ԵՄ-ն և Իրանը պայմանավորվել են Բրյուսելում բարձր մակարդակի հանդիպում անցկացնելու վերաբերյալ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախատեսված է այն իրագործել ընթացիկ տարվա նոյեմբերի վերջին: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասված է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատարի և Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավարի բանակցությունների արդյունքում հրապարակված համատեղ հայտարարության մեջ:
Մայիսի 19-ին Թեհրանում կայացել է եվրահանձնակատար Միգել Արիաս Կանետեի և Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Ալի Ակբար Սալեխիի հանդիպումը: