Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ փոխնախագահ Կարո Փայլանը թուրքական հեռուստաալիքներից մեկի եթերով դատավորներին կոչ է արել շտապ ազատ արձակել նախագահի իրենց թեկնածու Սելահաթին Դեմիրթաշին։
Էրդողանը գնալու է, դուք դատվելու եք․ Փայլանը՝ Դեմիրթաշին կալանավորած դատավորներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կարո Փայլանը հայտարարել է, թե կոնկրետ Էրդողանի հրահանգով է HDP-ի նախագահի թեկնածու Սելահաթին Դեմիրթաշը կալանավորվել եւ հենց նրա հրահանգով էլ կարող է ազատ ազատ արձակվել, փոխանում է news.am-ը:
Կարո Փայլանը ուղիղ եթերից դիմել է Էրդողանի հրահանգը կատարող դատավորներին․ «Ամեն ինչ շրջվում է։ Էրդողանը գնալու է։ Ձեր որոշումների պատճառով դուք կարող եք դատվել հունիսի 24-ի ընտրություններից հետո։ Իրավունքով ու արդարությամբ դատավարությունն իրականացրեք»,-ասել է Կարո Փայլանը՝ շեշտելով․ որ Դեմիրթաշի դեմ ներկայացված մեղադրանքներն ամբողջությամբ դատարկ են եւ Դեմիրթաշը միայն Էրդողանի ցանկությամբ է արդեն 18 ամիս բանտում գտնվում։