Գերմանական Ֆեխինգեն բնակելի շրջանում (Սաար դաշնային հող) անհայտ անձը կրակ է բացել:
Գերմանիայի արեւմուտքում անհայտ անձը կրակ է բացել, կան զոհեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին շաբաթ հաղորդել է Saarbrücker Rundfunk հեռուստառադիոկայանը՝ հղում կատարելով տեղական ոստիկանությանը, փոխանցում է news.am-ը:
Միջադեպի արդյունքում երկու մարդ է զոհվել, մի քանիսը՝ վիրավորվել: Այն մասին, որ հանցագործությունը կարող է ահաբեկչության հետ կապված լինել, դեռ չի քննարկվում: Նախնական տվյալներով՝ զոհերը նույն ընտանիքի անդամներն են:
Կասկածյալը ձերբակալված է, քաղաքացիների համար սպառնալիք չկա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: