Չինաստանի իշխանությունները եւ ԱՄՆ կառավարությունը պայմանավորվել են առեւտրային պատերազմներ չսկսել, ինչը բխում է երկու երկրների եւ ամբողջ աշխարհի զարգացման շահերից։
Չինաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են առեւտրային պատերազմներ չսկսել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին լրագրողներին հայտնել է Չինաստանի նախագահ Սին Ցզինպինի հատուկ բանագնաց, Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն, փոխանցում է news.am-ը:
«Միաժամանակ, երկու կողմերը հրաժարվում են փոխադարձաբար ապրանքների մաքսատուրքերի ավելացումից»,-հայտնել է նա։
Փոխվարչապետի խոսքով՝ չին-ամերիկյան առեւտրատնտեսական հարաբերությունների ներդաշնակ զարգացումը համապատասխանում է համաշխարհային պատմական զարգացման օբյեկտիվ միտումներին․ «Գլխավոր պատճառը, որի շնորհիվ մենք հաջողության հասանք, ավելի վաղ Չինաստանի եւ Միացյալ Նահանգների ղեկավարների միջեւ կարեւոր կոնսենսուսի առկայությունն էր, նրանք ղեկավարվել են երկու երկրների եւ ամբողջ աշխարհի ժողովուրդների հիմնական շահերով»,-հայտնել է Լյու Հեն։