Ամերիկյան կոնգրեսական Դեվիդ Չիչիլինեն օրինագիծ է մշակել, որը արգելում է F-35 ինքնաթիռների վաճառքը Թուրքիային։
ԱՄՆ-ում քննարկվում է Ս-400-ների գնման համար Թուրքիայից վրեժ լուծելու հարցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վաճառքը կթույլատրվի միայն այն պարագայում, երբ Անկարան կհրաժարվի այն քայլերից, որոնք խաթարում են ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը եւ խախտում դաշինիք անդամ երկրների ընդհանուր անվտանգությունը, փոխանցում է news.am-ը։
Օրինագիծը արգելում է նաեւ F-35 ինքնաթիռների ցանկացած տեխնիկական տվյալի փոխանցում Թուրքիային։
Չիչիլինեն հայտարարել է, որ վերջին տարիներին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ավելի ու ավելի է դառնում բռնապետական առաջնորդ, որը ոտնահարում է խոսքի ազատությունն ու ճնշում այլակարծությունը։
Թուրքիան մտադիր է ձեռք բերել F-35A տեսակի 100 ինքնաթիռ:
Նշենք, որ օրինագիծը առաջին հերթին կարող է կապված լինել Ռուսաստանից Թուրքիայի կողմից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ։