Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը նախատեսում է պահպանել Մադրիդի կենտրոնական կառավարության վերահսկողությունը Կատալոնիայի նկատմամբ:
Մադրիդը կշարունակի վերահսկել Կատալոնիան․ Ռախոյ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասիբ հաղորդում է El Pais-ը։
Որոշումը Մադրիդի պատասխանն է Կատալոնիայի խորհրդարանի՝ Ժեներալիտետի նոր կառավարության կազմում ձերբակալված և արտաքսված քաղաքական գործիչներին ընդգրկելուն, փոխանցում է 1in.am-ը:
Մեկնաբանելով այդ նշանակումները՝ Ռախոյը հայտարարել է, որ Մադրիդն անմիջական կառավարումից կհրաժարվի միայն այն դեպքում, երբ քաղաքական ճգնաժամը Կատալոնիայում վերջնականապես կկարգավորվի:
Ռախոսի կարծիքով՝ ներկայիս նշանակումները, որոնք պահպանում են տարածաշրջանում քաղաքական անորոշությունը, վկայում են այն մասին, որ ճգնաժամի կարգավորումը դեռևս հեռու է: