Artsakhpress

Միջազգային

Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ-ից՝ 10 տարով նրա նկատմամբ սահմանված պատժամիջոցներից հետո

Եվրոպայի խորհրրդի խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահ, Իսպանիայի Վալենսիայից ընտրված սենատոր Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ-ից՝ նրա նկատմամբ ԵԽԽՎ Կանոնակարգի հանձնաժողովի կողմից օրեր առաջ սահմանված պատժամիջոցների արդյունքում։

Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ-ից՝ 10 տարով նրա նկատմամբ սահմանված պատժամիջոցներից հետո

Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ-ից՝ 10 տարով նրա նկատմամբ սահմանված պատժամիջոցներից հետո

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ադրբեջանական կոռուպցիայի կարկառուն ներկայացուցիչ Ագրամունտը 10 տարով զրկվել էր ԵԽԽՎ անդամի հիմնական իրավունքներից՝ ԵԽԽՎ-ն ներկայացնելու, ղեկավար պաշտոններ զբաղեցնելու, զեկուցող նշանակվելու, ընտրական գործընթացներին մասնակցելու, ԵԽ նախարարների կոմիտեին հարցեր ուղղելու իրավունքից։

Ինչպես գրում է իսպանական El Mundo-ն, Ագրամունտը ԵԽԽՎ-ից հեռանալու տեղեկությունը հաստատել է: Նշվում է, որ Ագրամունտին անմիջապես չեն հեռացրել ԵԽԽՎ-ից, քանի որ բավարար ապացույցներ չեն եղել, որ նա նվերներ ու կանխիկ գումարներ է ստացել Ադրբեջանի իշխանություններից։ Ագրամունտը, սակայն, չխուսափեց լրատվամիջոցների ուշադրությունից, ինչը զգալի վնաս է հասցրել նաև իր՝ Ժողովրդական կուսակցությանը (Partido Popular), որտեղ պետք է այս շաբաթ որոշվեր Ագրամունտի ապագան։ Կուսակիցներն արդեն որոշակի հեռավորություն են պահում Ագրամունտից, փոխանցում է Panorama.am-ը:

Խավիարային դիվանագիտության մեջ ներգրավված լինելուց բացի Ագրամունտի շուրջ կրքերը թեժացան, երբ նա ԵԽԽՎ նախագահ եղած ժամանակ ռուսական պատվիրակության հետ միասին այցելեց Սիրիա ու նկարվեց Արևմուտքի կողմից անընդունելի Բաշար ալ Ասադի հետ։ Այս այցից հետո ԵԽԽՎ-ն անվստահություն հայտնեց Ագրամունտին, որից հետո վերջինս ստիպված էր հրաժարական ներկայացնել։ Ագրամունը հրաժարվում է իր նկատմամբ ներկայացված բոլոր մեղադրանքներից ու այս ամենում մեղադրում Ջորջ Սորոսին։

Հիշեցնենք, որ Ագրամունտի ու ԵԽԽՎ ևս 3 պատգամավորների նկատմամբ, որոնց թվում են Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը, պատգամավորներ Խորդի Շուքլան, Սեզար Ֆլորին Պրեդան, պատժամիջոցներ սահմանվեցին ապրիլի 22-ին  ԵԽԽՎ-ի կողմից ստեղծված Արտաքին հետաքննության մարմնի զեկույցի հրապարակումից հետո , որում ներկայացվում էր, թե ինչպես է Ադրբեջանը տարիներ շարունակ  ԵԽԽՎ-ում իրականացրել լոբբիստական աշխատանքներ, կանխիկ գումարով կաշառել պատգամավորներին՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նկատմամբ քննադատությունը մեղմելու կամ հօգուտ Ադրբեջանի գործունեությունը խթանելու համար: Ագրամունտից բացի, վերոնշյալ պատգամավորների նկատմամբ պատժամիջոցները սահմանվել են 2 տարով։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Զոհված և անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքների բնակապահովման նպատակով հաստատվել է պետական աջակցության տրամադրման կարգը

Փրկարարները Կարկառ գետից դուրս են բերել Օլգա Սանիկովայի դին

300.000-ական դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 դրամ գումար. գլխավոր դատախազություն

ՀՀ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն կիրականացնեն

Նախագահ Հարությունյանը շուրջ մեկ տասնյակ օրենքներ է ստորագրել

Ազգային ժողովի նախագահին են դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները

Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Սամվել Կարապետյանին առնչվող գործի շուրջ հանրային արձագանքները

Արցախի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

Իրավապահ համակարգը պայքարում է նաև սեփական շարքերում հանցավոր երևույթների դեմ (ձայնագրություն)

Search