Artsakhpress

Հարցազրույց

Ի՞նչ ուղղվածություն կունենա այս տարվա դրամահավաքը. բացառիկ հարցազրույց Արա Վարդանյանի հետ

Մայիսի 18-20-ը «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությունն Արցախում մասնակցել է Հիմնադրամի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ մի շարք ծրագրերի շահագործման հանդիսավոր արարողություններին:

Ի՞նչ ուղղվածություն կունենա այս տարվա դրամահավաքը. բացառիկ հարցազրույց Արա Վարդանյանի հետ

Ի՞նչ ուղղվածություն կունենա այս տարվա դրամահավաքը. բացառիկ հարցազրույց Արա Վարդանյանի հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Եռօրյա այցի և հիմնադրամի առաջիկա ծրագրերի շուրջ «Արցախպրես»-ը զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հետ:

- Պարո՛ն Վարդանյան, ինչպե՞ս անցավ եռօրյա այցը: Գո՞հ եք արդյունքներից:

- Կարծում եմ՝ այցն արդյունավետ էր, քանի որ տարեցտարի ավելանում է Արցախ այցելող մեր Սփյուռքի ներկայացուցիչների քանակը, և մեզ համար շատ կարևոր է, որպեսզի նրանք իրենց աչքով տեսնեն, թե ինչ է կատարվում և այն երկրներում որտեղ ապրում են պատմեն այդ ամենի մասին: Այս 3 օրվա ընթացքում ունեցել ենք 3 համայնքային կենտրոնների բացում Մարտակերտի շրջանի Գետավան, Թալիշ և Ասկերանի շրջանի Իվանյան համայնքներում, սկիզբ է դրվել նաև «Թալիշի վերածնունդ» ծրագրին: Սկսվել է նաև խորքային հորերի ծրագիրը: Եթե համեմատենք մեր յուրաքանչյուր այցի ժամանակ արձանագրված փոփոխությունները, ապա դրանք շատ են և տեսանելի՝ թե՛ ԱՀ կառավարության, թե՛ արցախցիների և թե՛, իհարկե, հիմնադրամի շնորհիվ: 

- Այցի ընթացքում ամերիկահայ բարերար Անդրանիկ Բաղդասարյանը Մարտակերտի շրջանի Գետավան համայնքի դպրոցի հիմնանորոգման համար մեկ միլիոն դոլարի խոստում տվեց: Կարո՞ղ ենք արձանագրել, որ այն շատ լավ սկիզբ է այս տարվա դրամահավաքի համար:

- Սկիզբը մի քիչ ավելի շուտ է դրվել՝ անցած տարվա հեռուստամարաթոնից անմիջապես հետո: Մյուս օրը մենք արդեն ունեինք տարբեր բարերարներ, ովքեր հայտարարել են իրենց նվիրատվություն կատարելու մասին: Սակայն, ամենախոշորն այս պահի դրությամբ Անդրանիկ Բաղդասարյանի նվիրատվությունն է: Մենք երախտապարտ ենք նրան: Մի մարդ, ով տարիներ ի վեր մասնակիցն է հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին և օրինակ է ծառայում շատ հայորդիների համար, ովքեր նրան նայելով կատարում են նվիրատվություն: Կարծում եմ՝ մենք կունենանք բավականին շատ ներդրումներ և նվիրատվություններ:

- Նոր խոստումների հետ կապված՝ կարող ե՞ք այլ անուններ հրապարակել:

- Անկեղծ ասած մարդիկ ցանկացել են, որպեսզի մինչև հեռուստամարաթոնն իրենց անունները չհայտնենք:

- Պարո՛ն Վարդանյան, իսկ հայտնի է արդյո՞ք՝ ինչ ուղղվածություն է ունենալու այս տարվա դրամահավաքը: Հնարավո՞ր է այն կրկին ուղղվի ոռոգման ջրի ծրագրին:

- Միանշանակ, ծրագիրը շարունակվելու է: Նախագահ Բակո Սահակյանի հետ այդ հարցը քննարկվել է, և մի քանի օր անց տեղի է ունենալու «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում Նախագահ Սահակյանն առաջարկելու է, որ մենք շարունակենք հենց խորքային հորերի և արևային էներգիայով ապահովելու ծրագրերը: Իհարկե, դա չի նշանակում, որ մյուս ուղղությունները կանտեսվեն, քանի որ ունենք բազմաթիվ նվիրատուներ, ովքեր կոնկրետ ծրագրերի համար են ֆինանսավորում:

- Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական իրադարձությունները, ի՞նչ եք կարծում, որքանով են ազդելու Հիմնադրամի գործունեությանը՝ թե՛ դրական և թե՛ բացասական առումներով:

- Դժվար է գնահատել: Ցանկացած իշխանություն ունի մարդկանց մի զանգված, որոնք այդ իշխանությանը դեմ են: Տարիների ընթացքում մենք փորձել ենք մեր բոլոր բարերարներին ապացուցել, որ հիմնադրամը քաղաքական կառույց չէ: Կազդի, թե ոչ, պարզ կլինի դրամահավաքի արդյունքում: Մեզ համար չափանիշ են իրականացված ծրագրերը, թափանցիկությունը, և փորձում ենք անել այնպես, որպեսզի բարերարները մեզ վստահեն:

Հարցազրույցը՝ Անի Ավանեսյանի


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող

Տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով այսօր Շոշ գյուղում ճանապարհ են փակել

Շոշ գյուղում կատարված դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում

Բակո Սահակյանը Նիկոլ Փաշինյանի հետ այցելել է հանրապետության հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ

Շնորհավորանքներ նորապսակներին և նորածիններին. մայրաքաղաքի օրը եզրափակվել է տոնական համերգով (լուսանկարներ)

Շոշ գյուղում միջադեպից տուժածին «պատշաճ բուժօգնություն» չցուցաբերելու առնչությամբ ԱՆ-ն հայտարարություն է տարածել

Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել

Ջրհեղեղի հետևանքով Բաքվի մի շարք շրջաններ անցել են ջրի տակ

Բակո Սահակյանը Բորիս Դավիդովին շնորհել է գեներալ–մայորի կոչում

Search