Թուրքիայի Իզմիր քաղաքի դատարանը 2016թ. ամռանը հեղաշրջման փորձին մասնակցելու գործով 104 մարդու ցմահ բանտարկության է դատապարտել:
Թուրքիայում հարյուրավոր ապստամբների ցմահ բանտարկության են դատապարտել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին տեղեկացնում է Sabah-ը: Դատապարտվածների թվում են նախկին պաշտոնյաներ և բարձրաստիճան զինվորականներ:
Եվս 21 մարդ Էրդողանի դեմ մահափորձի կազմակերպման մեղադրանքով դատապարտվել է 20 տարի ազատազրկման, փոխանցում է 1in.am-ը:
Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում զինվորականների մի խումբ մի քանի գեներալների գլխավորությամբ ռազմական հեղաշրջման փորձ արեց: Ապստամբությունը ճնշվեց: Էրդողանի կողմից վերահսկողությունը վերականգնելուց հետո երկրում սկսվեցին մասսայական ձերբակալություններ և հաշվեհարդարներ: