Մոսկվայի «Սպարտակի», իսպանական «Սևիլիայի» և ֆրանսիական ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Ունաի Էմերին կգլխավորի «Արսենալը»:
BBC. Հայտնի է, թե ում Արսենալը կնշանակի գլխավոր մարզչի պաշտոնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտնել է BBC-ի թղթակից Դևիդ Օրնշտեյնը:
«Զինագործների» ղեկավարությունը միաձայն հավանության է արժանացրել իսպանացի մասնագետի թեկնածությունը: Պաշտոնական հայտարարություն այդ մասին կլինի շաբաթվա վերջում:
Վերջին երկու տարիներին Էմերին աշխատել է ՊՍԺ-ում, որտեղից հեռացել է մրցաշրջանի ավարտից հետո: