Artsakhpress

Մշակույթ

Լույս է տեսել արցախցի սկսնակ գրողի «Սեր և պատերազմ» ժողովածուն

Արցախի պետական համալսարանի գրականության և լրագրության ամբիոնի երաշխավորությամբ լույս է տեսել երիտասարդ արցախցի սկսնակ գրող Նանար Պողոսյանի «Սեր և պատերազմ» առաջին ժողովածուն:

Լույս է տեսել արցախցի սկսնակ գրողի «Սեր և պատերազմ» ժողովածուն

Լույս է  տեսել  արցախցի  սկսնակ  գրողի  «Սեր  և   պատերազմ»  ժողովածուն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ժողովածուի   մեջ    ընդգրկված  են   հայրենասիրական, սիրային, խոհական  բանաստեղծություններ  և   ապրիլյան  քառօրյա   պատերազմն  ու նրա   հետևանքները   պատկերող   պոեմ: Գիրքը   բաղկացած  է 3  գլուխներից՝ «Սիրո  ճանապարհ», «Խոհերի  աշխարհում»   և   «Պոեմ  ապրիլյան»: Գրքի  խմբագիրներն  են բանաստեղծ  Սոկրատ Խանյանը և  ՀՀ  գիտության    վաստակավոր    գործիչ  Սամվել  Մուրադյանը:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   Ն.  Պողոսյանն  ասել  է,  որ  ինքն  ստեղծագործել  սկսել  է  12  տարեկանից:

«Սեր  և   պատերազմ»  գրքում  զետեղվածն  իր  չափածո  ստեղծագործությունների  մի  մասն է:

Խոսելով   ժողովածուի   վերնագրի  ընտրության   մասին՝   գրքի   հեղինակն  ասել  է,  որ  առաջին   հայացքից  իրարից  հեռու  այս  բառերի   իմաստներն  օտարին    կարող  են  հակասական  թվալ, բայց  ոչ  իր   պատմությունը  պատերազմով  կերտած   ժողովրդին:  Արցախցու  հոգում   սեր  է, Արցախի  սահմանին՝  պատերազմ: Այդ  սահմանը  պահող  երիտասարդները  հանուն   սիրո,  հանուն   հայրենիքի  են   մարտնչում:

«Իմ  գիրքը   ապրածի   արձագանք  է,   լուսավոր  հայացք,   հույսերի, ապրումների, երազանքների   ու   իրականության  միահյուսում:  Իմ  յուրաքանչյուր  ապրած  ակնթարթը   դառնում է  տող  ու  միտք: Ինձ  համար  ամենակարևորը  հոգու   խաղաղությունն  է, և   սերը   խաղաղության  մեջ»,-  ասել  է Ն. Պողոսյանը:

Խոսելով  սկսնակ  բանաստեղծուհու    գրքի  մասին՝  Ս.  Խանյանն   ասել  է, որ   Ն. Պողոսյանի    ստեղծագործական   աշխարհը   բազմերանգ է.  պարզ  անկաշկանդ  ասելիքը    բանաստեղծուհու    չափածո  տողերի    առանձնահատկությունն  է: Ընդհանրուր  առմամբ,  հեղինակը  հավատարիմ   է  մնացել   հայ   դասական  պոեզիայի  ավանդներին:

Խմբագիրը     նշել  է  նաև, որ   «Սեր  և   պատերազմ»    ժողովածուն   վկայում  է    Ն.  Պողոսյանի  պատկերավոր  մտածողության  և   կյանքը  բանաստեղծորեն   ընկալելու  և  պատկերելու կարողության  մասին: Գիրքը   հետաքրքրելու է  ընթերցողներին՝  առանձնապես   գաղափարահուզական   յուրատիպ լուծման  տեսակետից:

Իսկ  ըստ  գրքի  մյուս   խմբագիր  Սամվել  Մուրադյանի  էլ՝    Ն.  Պողոսյանը   ստեղծել  է   ապրող  և   ապրեցնող   քնարերգություն, որը  մեր  ժամանակների  գեղարվեստական  առինքնող  և  հուզիչ պատկերն   է: Նաև  նրանով  է    ապագա  Հայաստանի  քաղաքացին   ճանաչելու  և  արժևորելու հայ  ժողովրդի  անհանգիստ  ու  վտանգալից    ժամանակը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search