Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 22-ին ընդունել է Ռամկավար Ազատական կուսակցության գերագույն խորհրդի նախագահ Վարդան Նազերյանին:
Բակո Սահակյանն ընդունել է Ռամկավար Ազատական կուսակցության գերագույն խորհրդի նախագահին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են արտաքին քաղաքականությանն ու Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: