Լիբանանի Բեյրութ քաղաքում տեղի ունեցող միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի հունիսի 21-ին, մրցելով ՝ Քաթարի հավաքականի հետ:
Բասկետբոլ. Հայտնի է դարձել Հայաստանի հավաքականի խաղացանկը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:
Հունիսի 22-ին մեր ընտրանին ուժերը կչափի Եգիպտոսի հավաքականի հետ , իսկ վերջին հանդիպումը տեղի կունենա հունիսի 23-ին, որտեղ կմրցի տան տերերի՝ Լիբանանի ազգային հավաքականի հետ:
Հիշեցնենք, որ մրցաշարի ավարտից հետո Հայաստանի հավաքականը կմեկնի Կոպենհագեն, որտեղ հունիսի 28-ին կանցկացնի Եվրո-2021-ի նախընտրական փուլի վերջին ՝ Դանիա-Հայաստան հանդիպումը: