Իսպանիայի ազգային կրիպտոլոգիական կենտրոնը, որը ենթարկվում է Ազգային հետախուզական կենտրոնին, պնդում է, որ «ռուսական ինստիտուտները» անցյալ տարվա քաղաքական ճգնաժամի ընթացքում փորձել են ազդել Կատալոնիայում տիրող իրավիճակի վրա, որտեղ հոկտեմբերի 1-ին անօրինական հանրաքվե էր անցկացվել:
Իսպանիան Ռուսաստանին մեղադրում է Կատալոնիայում իրավիճակի վրա ազդելու փորձերի համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Փաստաթղթի հեղինակները կարծում են, որ Իսպանիան այլ երկրների հետ միասին «կիբեպատերազմների» զոհ է դարձել: «Շատ դեպքերում աշխարհի շատ երկրներում զոհերը ժողովրդավարական ինստիտուտները կամ քաղաքական կուսակցություններն են դարձել, այդ թվում նաեւ՝ Իսպանիայում: Ընդ որում, փաստաթղթի հեղինակները գրում են, որ այդ փորձերը, «հասարակական կարծիքի վրա ազդելու այդ փորձերը շատ դեպքերում աջակցություն են ստացել պետությունների կողմից»,- news.am-ի փոխանցմամբ՝ նշվում է փաստաթղթում: