Թուրքիայի Քոնիա նահանգի հանրապետական դատախազությունը կալանավորման որոշում է կայացրել զինված ուժերում ծառայություն իրականացնող 70 զինվորների և զինվորականների նկատմամբ։
Թուրքիայում շարունակում են գյուլենական հետք փնտրել զինված ուժերում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նրանք մեղադրվում են գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու մեջ, փոխանցում է «Էրմենիհաբեր»-ը:
Վերոնշյալ զինծառայողներին կալանավորելու համար մայիսի 23-ի առավոտյան Թուրքիայի ոստիկանությունը միաժամանակյա գործողություն է սկսել Քոնիա նահանգի 23 շրջաններում։
Հիշեցնենք, որ գյուլենական համայնքը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Իսկ վերջինիս առաջնորդ, իսլամի քարոզիչ ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենը մեղադրվում է 2016-ի հուլիսին ռազմական հեղաշրջման փորձ նախաձեռնելու մեջ:
Թուրքական իշխանությունները բազմիցս դիմել են ԱՄՆ-ի ղեկավարությանը՝ կոչ անելով արտահանձնել ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող Գյուլենին, բայց ապարդյուն: