Ուկրաինայի՝ Անկախ պետությունների համագործակցությունից (ԱՊՀ) դուրս գալը բացասաբար կանդրադառնա երկրի շարքային քաղաքացիների վրա:
Զախարովան պատմել է Ուկրաինայի՝ ԱՊՀ-ից դուրս գալու հետեւանքների մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա նշել է, որ Կիեւը ԱՊՀ-ից դուրս գալը ներկայացնում է որպես Եվրամիության հետ ինտեգրման գործում առաջխաղացման միակ հնարավորություն, սակայն ԱՊՀ-ն չէր խանգարում այդ գործընթացին, հակառակը՝ ավելացնում էր Ուկրաինայի ներուժը:
Զախարովան նշել է, որ Ուկրաինայի իշխանությունների գործողությունները քաղաքականացված են, դրանք ուղղված են Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի հետ երկրի կապի լիարժեք խզմանը, հաղորդում է news.am-ն:
Ընդ որում, դիվանագետն ընդգծել է, որ վերջին չորս տարվա ընթացքում Ուկրաինան «ԱՊՀ մարմինների միասնական բյուջե ոչ մի կոպեկ չի ներդրել», ինչը զգալի ֆինանսական դժվարությունների է հանգեցրել է կազմակերպության աշխատանքում: Ընդհանուր առմամբ, Կիեւն ԱՊՀ-ին ավելի քան 300 միլիոն ռուբլի է պարտք:
Ինչ վերաբերում է ԱՊՀ-ից դուրս գալուն, ապա քաղաքակիրթ մոտեցման դեպքում գործընթացը կտեւի մոտ մեկ տարի: