Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին ընդունել է ԱՄՆ հայ իրավաբանների միության պատվիրակությանը:
Բակո Սահակյանն ընդունել է ԱՄՆ հայ իրավաբանների միության պատվիրակությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Քննարկվել են մեր հանրապետությունում իրավական ոլորտի զարգացմանը եւ Արցախ-Սփյուռք կապերի ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահը պահանջված է համարել նման համագործակցությունը՝ կարեւորելով այստեղ ԱՄՆ հայ իրավաբանների միության դերակատարությունը: