Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ փոխնախագահ Կարո Փայլանը Twitter–ի իր էջում գրառում է արել թուրքական լիրայի արժեզրկման հետ կապված։
Կարո Փայլանն անդրադարձել է թուրքական լիրայի ռեկորդային արժեզրկմանն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կարո Փայլանը գրել է. «Դոլարն արդեն 4.9 է։ Եթե շտապ տնտեսական միջոցառումներ չիրականացնենք, ապա հունիսի 24–ից հետո ով էլ հաղթի ընտրություններում փլատակներ է ժառանգելու։
Էրդողանը Թուրքիային դեպի սնանկացում է քարշ տալի։ Չպետք է սպասենք հունիսի 25–ին»։
Նշենք, որ Թուրքիայի լիրան աննախադեպ արժեզրկվում է վերջին մեկ ամսվա ընթացքում։ Մեկ ամսվա ընթացքում թուրքական լիրան 3.9–ից հասել է 4.9–ի, իսկ տարեսկզբի համեմատ այն արժեզրկվել է 30 տոկոսով։