Թեհրանը Եվրոպայի հետ Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների համար վերջնաժամկետ է սահմանել:
Իրանը Եվրոպայի հետ բանակցությունների համար վերջնաժամկետ է սահմանել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ Նրա խոսքով՝ ժամանակի կորուստը Թեհրանի շահերից չի բխում, փոխանցում է 1in.am-ը:
Զարիֆն ասել է, որ Իրանը հետևում է երկու ընթացակարգի. նախ՝ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրն իրականացվելու է համատեղ հանձնաժողովի կողմից, երկրորդ՝ համաձայնագրի մյուս կողմերի հետ երկկողմ եւ բազմակողմ բանակցություններ կանցկացվեն:
Հիշեցնենք, որ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումից հետո, Զարիֆը հանդիպումներ է ունեցել Չինաստանի, Ռուսաստանի եւ ԵՄ-ի ներկայացուցիչների հետ: