Ուկրաինայի եւ Թուրքիայի նախագահներ Պյոտր Պորոշենկոն եւ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկու երկրների միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների արագացումը:
Պորոշենկոն եւ Էրդողանը քննարկել են ազատ առեւտրի համաձայնագիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, Twitter-ում հայտնել Է Ուկրաինայի նախագահը:
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել ենք Ուկրաինայի եւ Թուրքիայի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցային գործընթացի արագացումը»,- գրել Է նա:
Պորոշենկոն հավելել Է, որ բանակցությունների ընթացքում արծարծվել Է նաեւ համագործակցությունը Էներգետիկայի, ավիացիոն եւ պաշտպանական ոլորտներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: