Artsakhpress

Հասարակական

‹‹Ղարաբաղ Տելեկոմ››-ը 10 մլն եվրո կներդնի համացանցի որակի բարելավման նպատակով. Օդաբաշյան (տեսանյութ)

‹‹Ղարաբաղ Տելեկոմ›› ընկերությունը նախատեսում է 2018 և 2019 թվականներին կատարել ավելի քան 10 միլիոն եվրո գումարի ներդրում շարժական և անշարժ ցանցը արդիականացնելու նպատակով, ինչպես նաև ավելացնել 3 G ծառայությունների ծածկը տարածքային առումով:

‹‹Ղարաբաղ Տելեկոմ››-ը 10 մլն եվրո կներդնի համացանցի որակի բարելավման նպատակով. Օդաբաշյան (տեսանյութ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ‹‹Արցախպրես››-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ‹‹Ղարաբաղ Տելեկոմ›› ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանը՝ մանրամասնելով, որ այս կապակցությամբ շուտով ընկերության կողմից պաշտոնական հայտարարություն կարվի:

Նրա խոսքով՝ ներկայումս ‹‹Ղարաբաղ Տելեկոմ››-ի կողմից առաջարկվող փաթեթները հնարավորություն են տալիս բաժանորդին կատարել խնայողութուն 20-90 տոկոս:

‹‹Մեր համացանցի բաժանորդների 65 տոկոսը օգտվում է 512 կբ/վրկ արագությամբ ծառայությունից: Համացանցի բաժանորդների մոտ հաճախ տեղի են ունենում էլեկտրասնուցման տատանումներ և խափանումներ, որոնք պատճառ են հանդիսանում ծառայության ընդհատումների: Համացանցի որակը կախված է երկու հանգամանքից՝ արագություն և ընդհատումներ: Եթե խոսենք արագության մասին, ապա պետք է նշենք, որ 512 կբ/վրկ արագությունը այսօր գրեթե վերացած է և՛ Հայաստանում, և՛ արտերկրում, քանի որ չկան կայքեր, որոնք  այդ արագությամբ արագ բացվեն: Առաջարկություններ կան և պիտի շարունակեն լինել, որ պետք է հասարակությանը հանձնենք ավելի բարձր արագությամբ համացանց: Ինչ վերաբերում է անջատումներին, ապա նշենք, որ, իհարկե, կա վթարի հանգամանքը: Օրինակ՝ մայիսի 20-ի դրությամբ զանգերի կենտրոն ստացվել են 147 դժգոհություններ համացանցի մասին, որոնցից մասնավորապես 111-ը հոսանքի տատանումների, 9-ը՝ WI-FI սարքից միացում կատարելու մասին էին›,- ասել է Կ. Օդաբաշյանը:

Ի դեպ, ‹‹Ղարաբաղ Տելեկոմ››-ի կողմից վերջին շրջանում սակագները իջեցվել են 2017 թվականի փետրվար ամսին՝ 12.5 տոկոսով, և ընթացիկ տարվա հունիսի 1-ից կիջեցվեն ևս 5 տոկոսով:

‹‹Շատ զարմանալի է, որ հասարակության միայն 9.2 տոկոսն է օգտվում առաջարկվող փաթեթներից: Մինչդեռ մենք արդյունավետորեն նվազեցնում ենք մեր սակագները, պետք է նշեմ, որ նույնը չէր կիրառվում այլ ծառայություններ մատուցող մյուս ոլորտներում: Ներկա դրությամբ ընկերությունն ունի 7 ԳԲ ելքային հոսք, 2012 թվականի հունվարին այն 350 ՄԳ էր: 6.5 տարվա ընթացքում համացանցի առումով հասարակության պահանջը աճել է 20 անգամ››,-նշել է Կ. Օդաբաշյանը:

Հարկ է նշել, որ ընկերությունը հանդիսանում է պետական բյուջեի ամենախոշոր հարկատուներից մեկը և 2017 թվականին եկամուտների 41.2 տոկոսը վճարվել է պետությանը՝ կարգավորող ոլորտի վճարների, հաճախականությունների վճարների, հարկերի և այլ ֆինանսական պարտավորությունների տեսքով, ինչպես նաև Արցախի բանակի, առողջապահության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, Արցախի պետական համալսարանի հետ կապված նախագծերի տեսքով:

‹‹Եթե միջինացված նշենք, մեր եկամուտի համարյա կեսը գրեթե ամեն տարի մերը չէ: Հիմնական ֆինանսական այս պատկերը տարբերվում է մնացած օպերատորների աշխատանքից: Եթե այսօր մեր սահմանը շատ ավելի ապահով է, քան 2016 թվականի ապրիլին էր, մասամբ շնորհիվ ‹‹Ղարաբաղ Տելեկոմ››-ի է: Սա մեր պարտականությունն է՝ իբրև հայ: Տարեկան 100 միլիոն դրամ ծախսվում է հոսանքի էլեկտրական ցանցի համար՝ կամ լարային օդային, կամ էլ արևային պանելներով: WI-FI ցանցի կառուցման միջոցով ապահովվել են համացանցով 235 համայնքներ կամ Արցախի բնակչության 97 տոկոսը: Իսկ 3 տոկոսը, որը բնակվում է Քաշաթաղի շրջանում, օգտագործում է Հայաստանի օպերատորների ցանցերը››,- հավելել է Կ. Օդաբաշյանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search