Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցները կհանգեցնեն իրանական շուկայից Եվրամիության ընկերությունների միայն մի մասի հեռանալուն:
ԵՄ-ի ձեռնարկությունների միայն մի մասը կհետեւի Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներին. Մերկել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին մայիսի 24-ին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի հետ Ժողովրդական ժողովների տանը կայացած համատեղ մամուլի ասուլիսում:
«Այդ պատժամիջոցների սահմանման արդյունքում եվրոպական ընկերությունների միայն մի մասը հարկադրված կլինի հեռանալ Իրանից: Միեւնույն ժամանակ, հնարավոր Է, որ դեռ բազմաթիվ ձեռնարկություններ կգան այդ շուկա: «…»: Սակայն մենք համերաշխ ենք չինական կողմի հետ եւ կարծում ենք, որ Իրանի վերաբերյալ գոյություն ունեցող համաձայնագիրը պետք Է պահպանվի»,-ընդգծել Է նա:
Կանցլերն ընդգծել Է, որ Բեռլինը մտադիր Է կատարել Իրանի շուրջ նախորդ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել շատ պետությունների երկարատեւ դիվանագիտական ջանքերի շնորհիվ եւ կրում են կառուցողական բնույթ, քանի որ իրանական խնդրի կարգավորման մյուս տարբերակներն «ավելի անկայուն են»: Անգելա Մերկելը Չինաստանում Է գտնվում երկօրյա այցով, որի ընթացքում նա հանդիպում կունենա նաեւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ: Այդ ուղեւորության գլխավոր նպատակն առեւտրատնտեսական բնույթի, տարածաշրջանային եւ գլոբալ նշանակության մի քանի հանգուցային հարցերի քննարկումն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: