Artsakhpress

Հասարակական

Լոս Անջելեսի վարժարանի կոլեկտիվը հերթական դրամական օժանդակությունն է բերել Արցախին

Լոս Անջելեսի Ռոզ և Ալեք Փիլիպոս ազգային վարժարանի տնօրեն Ալինե Դուրյանի գլխավորությամբ շուրջ 70 աշակերտներ և ուսուցիչներ հերթական անգամ ժամանել են Արցախ և սպորտի զարգացման ուղղված ծրագրերի իրականացման համար ցուցաբերել դրամական օժանդակություն:

Լոս Անջելեսի վարժարանի կոլեկտիվը հերթական դրամական օժանդակությունն է բերել Արցախին

Լոս  Անջելեսի  վարժարանի  կոլեկտիվը  հերթական   դրամական   օժանդակությունն   է    բերել   Արցախին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ստեփանակերտի     Անդրանիկ  Օզանյանի      անվան  փողոցում  գտնվող  մինի   ֆուտբոլի     խաղադաշտի  տարածքում  Ալինե   Դուրյանը     վարժարանի     աշակերտների     ուժերով  հավաքագրած  գումարները      հանձնել   է ԱՀ  կրթության, գիտության   և սպորտի   նախարարության   աշխատակազմի  ղեկավարի   տեղակալ  Շավարշ  Սարգսյանին:

«Արցախպրես»-ի    թղթակցի    հետ  զրույցում   Ալինե   Դուրյանն  ասել  է, որ  իրենք     վարժարանի  11-րդ  դասարանի  աշակերտների    հետ     ամեն  տարի     այցելում  են  Արցախ և Հայաստան,    իրականացնում    տարբեր բարեգործական      ծրագրեր:

«Աշակերտների ցանկությամբ      և  նախաձեռնությամբ այս  անգամ    մեր   դրամահավաքն  ուղղված  է լինելու   Ստեփանակերտի Անդրանիկ  Օզանյանի   անվան   փողոցի    մինի   ֆուտբոլի   խաղադաշտի  վերանորոգման ու  բարեկարգման  աշխատանքներին»,-նշել  է  վարժարանի  տնօրենը:

Խոսելով  Արցախում  իրականացվող  այլ   ծրագրերի  մասին՝   նա  տեղեկացրել  է,  որ  իրենք  2016 թվականի    ապրիլյան   քառօրյա   պատերազմում  զոհված  զինծառայողների ընտանիքներին դրամական  օգնության ձևով ևս  օժանդակություն են ցուցաբերում.գործընթացն   արդեն    սկսվել  է: Զոհվածների ընտանիքներին օգնելու   նպատակով   իրենք   Արցախում  և  Հայաստանում  այցելում  են   նաև  այդ     ընտանիքներ:

«Մեր  նվիրատվությունները   մենք  շատ  քիչ  ենք  համարում, քանի  որ  մեր  զինվորները մեծ    զոհողությունների    գնով  են   հայրենիքի   սահմանները   անառիկ   պահում»,-հավելել  է    մեր  զրուցակիցը:

Ա. Դուրյանն  ասել  է, որ    իրենց   բարեգործական      ծրագրերը    լինելու  են      շարունակական:

Վարժարանի   աշակերտները    մեզ  հետ  զրույցում   անթաքույց   հպարտությամբ  են   իրենց  մեծ  սերն  ու   գոհունակությունը   հայտնել Արցախի  հերոսական   ժողովրդի  մասին.  նրանք  ամեն  հարցում   պատրաստ  են  սատարելու  արցախցիներին:

Վարժարանի   աշակերտ  Արա  Յակուբյանն   ասել  է, որ  վարժարանի  աշակերտներն    արդեն  20  տարուց  ավելի  է,  ինչ  ուխտագնացություն  են  իրականացնում  դեպի  Արցախ  և  Հայաստան:

«Մենք  պարտավոր  ենք  հաճախ   լինել     ազատ  և անկախ  Արցախում  և   մայր  Հայաստանում: Զոհված   զինծառայողների ընտանիքներին   մեր  այցելություններն  ու    օգնությունները մեզ  համար   սուրբ  պարտականություններ  են: Արցախը   սքանչելի   երկիր է, բայց  այստեղ դեռ   շատ  անելիքներ  կան: Մենք պատրաստ ենք  լծվել նաև  հայրենիքի շենացման  աշխատանքներին»,-հավելել  է Ա.  Յակուբյանը:

Իսկ  Մայքլ Մարտիրոսյանի  խոսքով  էլ     իրենց   այցելություններով   իրենք  ավելի  են  ամրապնդում    Հայաստան-Արցախ-Սփյուռք   եռամիասնության   կապը: Նա  ասել  է,  որ    ինքն  առաջին  անգամ  է  Արցախում   և    բավականին    տպավորված  է  տեսածից:

«Ես  ավելի    ներշնչված  եմ    Արցախը   պաշտպանող        զինվորներով:      Մենք    ևս    պատրաստ  ենք գալ  Արցախ      ծառայել   և   պայքարել    հանուն        Արցախի»,-ասել է   վարժարանի  աշակերտը:

Նշենքոր   Լոս  Անջելեսի  Ռոզ   և  Ալեք    Փիլիպոս   ազգային  վարժարանը  հիմնվել  է  1970  թվականին. այն  ամենօրյա  հայկական   կրթօջախ   է: Վարժարանում  սովորում  են   5-18  տարեկան    780  աշակերտ, որոնց  ուսուցանվում  է   հայոց  լեզու, հայոց   պատմություն, կրոն  և  այլ  առարկաներ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search