Հյուսիսային Կորեան ապամոնտաժել է միջուկային փորձարկումների վայրը:
Հյուսիսային Կորեան ապամոնտաժել է միջուկային փորձարկման վայրերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին տեղեկացնում է Yonhap-ը:
Հարավկորեացի լրագրողները հայտնել են, որ Հյուսիսային Կորեան մի քանի ժամվա ընթացքում պայթյուններով ոչնչացրել է փորձարկումների վայրը, փոխանցում է 1in.am-ը:
N2 ստորգետնյա թունելը ոչնչացվել է առավոտյան, երկու այլ թունելներ 14:17-ին, ինչից հետո պայթեցվել են բարաքները, դիտորդական աշտարակները և այլ օբյեկտներ:
ԱՄՆ-ից, Չինաստանից, Ռուսաստանից և Մեծ Բրիտանիայից ժամանած լրագրողներին ևս առաջարկվել է ներկա գտնվել արարողությանը: