Հունաստանի դատական բարձրագույն խորհուրդը քննարկել է կառավարության միջնորդությունը, որով պահանջվում էր չեղարկել թուրք զինվորական Սուլեյման Օզքայնաքչըին ապաստան տրամադրելու որոշումը:
Հունաստանը թուրք զինվորականին ապաստան տրամադրելու որոշում է կայացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքիայում 2016թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո 8 թուրք զինվորական փախել էր Հունաստան և ապաստան խնդրել տեղի իշխանություններից։ Թուրքիան Հունաստանից արդեն 2 տարի է, ինչ պահանջում է նրանց արտահանձնումը, սակայն պաշտոնական Աթենքը անընդհատ մերժում է։
Հունաստանի կառավարության վերոնշյալ միջնորդությունը մերժվել է, և դատական բարձրագույն խորհուրդը իր կողմից նախկինում կայացված որոշումը թողել է անփոփոխ, փոխանցում է «Էրմենիհաբեր»-ը:
Թուրքական աղբյուրը նշում է, որ այս որոշումը, հավանաբար, կտարածվի մնացած թուրք զինվորականների վրա։
Վերոնշյալ որոշումը խիստ դժգոհություն է առաջացրել Թուրքիայում: Հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի արտգործնախարարությունը։
«Հունաստանի դատական բարձրագույն խորհուրդը, չհետևելով միջազգային օրենքներին, հեղաշրջման փորձի մասնակից Սուլեյման Օզքայնաքչըին փաստորեն ապաստան է տրամադրում: Սրանով Հունաստանը միջազգային հանրությանը ցույց տվեց, որ հեղաշրջման փորձ իրականացրածներին պաշտպանող և աջակցող երկիր է։ Մենք այդ քայլը խստիվ դատապարտում ենք։ Հույս ունենք, որ առաջիկայում Հունաստանի արդարադատության համակարգը նման սխալներ չի գործի»։