Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանին գլխավոր ռազմական տեսուչ են նշանակել։
Մովսես Հակոբյանին գլխավոր ռազմական տեսուչ նշանակեցին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը՝ Մովսես Հակոբյանին նշանակել է գլխավոր ռազմական տեսուչ:
Այսօր ավելի վաղ Մովսես Հակոբյանին ազատել էին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: