Ռազմական

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետին՝ գեներալ-մայոր Արտակ Դավթյանին:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ուրախ եմ ներկայացնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետին. գեներալ-մայոր Արտակ Դավթյան»,- գրել է վարչապետը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մովսես Հակոբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: 

«Հիմք ընդունելով Սահմանադրության 155-րդ հոդվածը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը. Մովսես Հակոբյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:


     

Քաղաքական

Տնտեսություն