Artsakhpress

Հասարակական

Արցախի և Հայաստանի զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին հուշագիր է ստորագրվել (տեսանյութ)

Այսօր՝ մայիսի 25-ին, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:

Արցախի և Հայաստանի զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին հուշագիր է ստորագրվել (տեսանյութ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հուշագրի  ստորագրումից  հետո   Ս.  Շահվերդյանը  և  Զ.  Զեյթունցյանը   պատասխանել  են  լրագրողների    հարցերին:

Խոսելով    փոխըմբռնման     հուշագրի  նպատակների  մասին՝       Ս.  Շահվերդյանն  ասել  է, որ   այն      կնպաստի     զբոսաշրջության  բնագավառում   պետական  և  մասնավոր      հատվածի   համագործակցությանը,  զբոսաշրջային    հոսքերի   ավելացմանը:

Նա  նշել  է,  որ    այն    նպաստելու  է   նաև   զբոսաշրջության    բնագավառի    վիճակագրության, զաբոսաշրջային   ռեսուրսների  մասին    տեղեկատվության,  գովազդային   նյութերի    փոխանակման, զբոսաշրջային    միջազգային      ցուցահանդեսների, տոնավաճառների, համաժողովների, սեմինարների  և  այլ  մշակութային    և  զբոսաշրջային     միջոցառումների  կազմակերպմանը:

«Այն  նաև  ազդեցություն  կունենա      փորձի  փոխանակման,   զբոսաշրջության     կառավարման  և  մարքեթինգի, ինչպես  նաև   հյուրանոցային  գործի      կառավարման    բնագավառներում: Այն   կօգնի   նաև  խթանելու   ներդրողների, զբոսաշրջության  բնագավառի   հասարակական  և  ոչ  առևտրային  այլ  կազմակերպությունների  միջև  համագործակցության   հաստատմանը    և  զարգացմանը»,-մասնավորապես   ավելացրել  է  Ս. Շահվերդյանը:

Հուշագիրն  Արցախի  և  Հայաստանի   10  տարիների    ոլորտային  աշխատանքների համագործակցության   շարունակությունն  է:

Ս. Շահվերդյանի  խոսքով՝  Հայաստանի  հետ  համագործակցության  արդյունքները   տեսանելի  են, և  այն   ակնառու  է   Արցախ  այցելող   զբոսաշրջիկների  թվաքանակի   ավելացման  առումով:

Զարմինե  Զեյթունցյանն  էլ  ասել  է,  երբ  ստեղծվել է Հայաստանի զբոսաշրջության  պետական  կոմիտեն, այդ  օրվանից էլ իրենք սկսել  են համագործակցել      Արցախի  հետ:

«Մեր    ամենակրևոր   նպատակն  այն  է, որ  մենք   Արցախի  և  Հայաստանի  զբոսաշրջային  արդյունքն ընկալում ենք  որպես  համահայկական  ձեռքբերում: Այսինքն՝  միջազգային    հարթակներում   մեր   ստեղծած  բոլոր   մարքեթինգային նյութերում   ներկայացվում  է   Արցախն  ու  Հայաստանը: Մենք   մեր  համագործակցությունն ավելի     ենք   ակտիվացնելու, որպեսզի  Հայաստանի  քաղաքացիներն  ավելի  շատ  այցելեն  Արցախ»,-ավելացրել  է   Զ.Զեյթունցյանը:

«Արցախպրես»-ի  թղթակցի  այն   հարցին, թե    փոխըմբռնման      հուշագրի  շրջանակներում   առաջիկայում        իրականացվելիք   ինչ  ծրագրեր  է   նախատեսվում,  Զ.  Զեյթունցյանը  պատասխանել  է, որ  ներկայումս    ընթանում  է  ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության  նախարարության    կայք  էջի    մշակումը, իսկ   հաջորդ  քայլն  էլ  լինելու   է Արցախի  և Հայաստանի կայք էջերի   ինտեգրումը՝  որպես  մեկ  ամբողջական   հարթակ:

«Արցախի զբոսաշրջային գրավչությունը Հայաստանի  քաղաքցուն ներկայացնելու համար հանրային  հեռուստատեսությամբ մի քանի հայկական ֆիլմեր   կցուցադրենք.հեռուստադիտողները կտեսնեն ոչ միայն  բնաշխարհի     գեղեցկությունները, այլև   կզգան  մարդկանց  ջերմությունը: Նշեմ, որ  «Ճանաչենք   մեր  հայրենիքը»    ծրագրի   շրջանակներում  Արցախի  մասին  շուրջ  20  հոդված  է  արդեն   տպագրվել»,-ասել է  Զ. Զեյթունցյանը  և  տեղեկացրել, որ   ռուսերեն, անգլերեն,  գերմաներեն, իրաներեն   լեզուներով  Հայաստանի  մասին տպագրվել  են  բրոշյուրներ. այնտեղ  ներկայացված  են  Արցախի զբոսաշրջային  վայրերը:

Իսկ Ս. Շահվերդյանն  էլ  հավելել  է, որ  զբոսաշրջության բնագավառում  իրականացվելիք  ծրագրերի  էական  մասը   տեսանելի չէ  հանրությանը, քանի որ  այդ  աշխատանքները ներկայացվում  են  այլ  հարթակներում  և  թյուր կարծիք է   կազմվում,  թե  իբր  զբոսաշրջիկների  թվաքանակն  ինքնաբերաբար  է   աճում:

Նա   նշել  է, որ   անցած  տարի  Արցախը   միջազգային   զբոսաշրջիկների   67%  աճ  է  ունեցել, որը   նաև   ՀՀ  իրենց   գործընկերների  հետ  համագործակցության  արդյունք  է: 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search