Սիրիայում՝ Դեր Զոր նահանգում, զինյալների հարձակման արդյունքում 4 ռուս զինծառայողներ զոհվել են, եւս 3-ը վիրավորվել:
Դեր Զորում 4 ռուս զինվորական զոհվել է. ՌԴ ՊՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ Պաշտպանության նախարարության հայտարարությունը:
Ըստ գերատեսչության տվյալների, ռուսական զինվորականները օգնել են սիրիացիներին հետ մղել մի քանի ահաբեկչական խմբերի հարձակումը: Ընդհանուր առմամբ բախումների հետեւանքով զոհվել է 43 զինյալ:
Բոլոր մահացած զինծառայողները հրամանատարության կողմից պետական պարգեւների համար են ներկայացվել: