Թուրքական գանձատունը ԱՄՆ-ից Շվեյցարիա է տեղափոխել 19 տոննա ոսկի՝ փորձելով խուսափել հնարավոր պատժամիջոցներից:
Թուրքիան ԱՄՆ-ից Շվեյցարիա և Անգլիա է տեղափոխել 19 տոննա ոսկի՝ հնարավոր պատժամիջոցների պատճառով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բազելի միջազգային հաշիվների բանկը, որում լիազորություններ չունի նույնիսկ շվեյցարական ոստիկանությունը, բեռն ստացել է Ֆորթ-Նոքսից՝ հաղորդել է շվեյցարական BZ Basel կայքը:
1in.am-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ից պաշարների տեղափոխման ենթադրյալ պատճառը կարող է լինել հնարավոր տուգանքների մտավախությունը՝ կապված Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները խախտելու հետ: