Artsakhpress

Սպորտ

Վենգերը կարող է դառնալ Ինիեստայի մարզիչը

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը դիտարկում է Ճապոնիա վերադառնալու տարբերակը:

Վենգերը կարող է դառնալ Ինիեստայի մարզիչը

Վենգերը կարող է դառնալ Ինիեստայի մարզիչը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 68-ամյա մասնագետն արդեն աշխատել է այդ երկրում` 1995-96 թվականներին գլխավորելով «Նագոյա Գրամպուսը»:

Ինչպես հայտնում է «Mirror»-ը, ֆրանսիացի մասնագետը կարող է դառնալ «Վիսել Կոբեի» գլխավոր մարզիչը, որը վերջերս պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստայի հետ, փոխանցում է armsport.am-ը:

Մասնագետն առաջարկներ ունի նաև եվրոպական և ամերիկյան ակումբներից:

Հիշեցնենք` Վենգերը 1996-ից 2018 թվականներին է գլխավորել «Արսենալը»` թիմի հետ նվաճելով 17 տիտղոս: Մայիսի 23-ին նրան այդ պաշտոնում փոխարինել է Ունայ Էմերին:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր