Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կայացել է «Արցախ» ազգային նվագարանների նվագախմբի մենահամերգը (տեսանյութ)

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում այսօր կայացել է «Արցախ» ազգային նվագարանների նվագախմբի մենահամերգը՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին:

Ստեփանակերտում կայացել է «Արցախ» ազգային նվագարանների նվագախմբի մենահամերգը (տեսանյութ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մենահամերգին հնչել են հայկական ժողովրդական, գուսանական, աշուղական երգեր, իսկ Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները հանդես են եկել երեք նոր պարերով. նրանց գեղարվեստական ղեկավարն է պարուսույց Գարի Ավանեսյանը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արցախ» ազգային նվագարանների նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Լևոն Սարդարյանն ասել է, որ 2015 թվականին, երբ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը կազմակերպեց երաժշտական դպրոցների ժողգործիքների բաժնի մրցույթ, այդ մրցույթի լավագույն կատարողների և Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի ուսանողների համալրմամբ ստեղծվեց մանկապատանեական նվագախումբ: Այնտեղ սկզբնական փուլում ընդգրկված էին 18 հոգի:

Լ. Սարդարյանի խոսքով՝ նվագախմբի կազմավորումից մի քանի ամիս հետո, «Տնջրե» պատանի երաժիշտների միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում համերգով առաջին անգամ հանդես են եկել Ճարտար քաղաքում:

«Մեկ տարվա ընթացքում նվագախումբը համալրվել է մեծահասակներով: 2016 թվականին նվագախումբը մասնակցելով, Երևանում կայացած Ազգային նվագարանների անսամբլների համահայկական մրցույթ-փառատոնին, գրավել է առաջին մրցանակային տեղ: Համերգային ծրագրերով հանդես ենք եկել Ստեփանակերտում, Մարտունիում, Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում»,-նշել է Լ. Սարդարյանը:

Խոսելով նվագախմբի խնդիրների մասին՝ մեր զրուցակիցն ավելացրել է, որ ինքն առաջնահերթ է համարում նվագախմբի պետական կարգավիճակ ստանալը, ինչպես նաև նվագարանների համալրումը նոր գործիքներով: Նվագախումբն այժմ աշխատում է կիսապրոֆեսիոնալ, կիսասիրողական մակարդակով:

Լ. Սարդարյանն ասել է, որ առաջիկայում իրենք Ստեփանակերտում նախատեսում են երգիչ Վարդան Բադալյանի մենահամերգը՝ նվագախմբի նվագակցությամբ:

«Արցախ» ազգային նվագարանների նվագախմբում այժմ ընդգրկված են 35 հոգի:

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանն էլ ասել է, որ Արցախը պետք է ունենա ազգային նվագարանների նվագախումբ, որովհետև նրա հենքի վրա է ձևավորվել ազգային մշակույթը:

Նա նշել է նաև, որ իրենք կանեն ամեն ինչ, որպեսզի Արցախում ունենան մասնագիտացված և արհեստավարժ ազգային նվագարանների պետական նվագախումբ:


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search