Artsakhpress

Տնտեսական

Շուրջ 400 մլն տույժերի և տուգանքների ներում. Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 31-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել բերքահավաքի ընթացքի վերաբերյալ:

Շուրջ 400 մլն տույժերի և տուգանքների ներում. Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել

Շուրջ 400 մլն տույժերի և տուգանքների ներում. Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ զեկուցմամբ հանդես է եկել գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը: Գյուղնախարարի խոսքով՝ արդեն կատարվել է 1443 հա գարու հունձ, որի միջին բերքատվությունը կազմել է 21.4 ցենտներ: Զեկուցման համաձայն՝ բերքի մթերման և հացահատիկահավաք կոմբայնների աշխատանքների հետ կապված խնդիրներ չկան, իսկ հակահրդեհային պայքարի շրջանակներում շուրջօրյա հերթապահության նպատակով շարժական ճամբարների տեղադրման աշխատանքները սկսված են: Ժ. Միրզոյանը ներկայացրել է նաև գարնանացան աշխատանքների ընթացքը՝ ընդգծելով, որ բանջարաբոստանային մշակաբույսերի հողատարածքների հետ այն կգերազանցի նախորդ տարվա ծավալները:
 
Բավարար գնահատելով կատարված աշխատանքները՝ պետնախարարը գյուղոլորտի պատասխանատուների և շրջանային վարչակազմերի ղեկավարների հետ քննարկել է «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի կողմից գարու գնի սահմանման հարցը: Որոշվել է Արցախի Հանրապետության տարածքում գտնվող հիմնադրամի մթերման կետերում գարու ընդունման գինը սահմանել 87 դրամ, որի վճարման հիսուն տոկոսը կկատարվի հինգ օրվա ընթացքում, իսկ մնացած մասը՝ մինչև նոյեմբերի 1-ը: Այն քաղաքացիները, ովքեր կնախընտրեն բերքը հանձնել հիմնադրամի՝ Երևանում գտնվող պահեստում, 1 կիլոգրամ գարու դիմաց կստանան 105 դրամ՝ վճարման նույն պայմանով: Հիմնադրամի նկատմամբ պարտավորություններ ունեցող քաղաքացիներից գարին Արցախի տարածքում կընդունվի ավելի բարձր՝ 95 դրամ գնով, իսկ Երևանի պահեստում՝ 113 դրամով:
 
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի նկատմամբ իրավաբանական անձանց ու քաղաքացիների՝ տարբեր տարիներին ունեցած պարտավորություններից կուտակված շուրջ 400 մլն տույժերի և տուգանքների հարցը: Պետնախարարը նշել է, որ հարցի շուրջ իշխանությունները կայացրել են հունիսի 1-ից դրանք ամբողջությամբ ներելու մասին որոշում:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև գյուղատնտեսական սեզոնի հետ կապված այլ հարցեր: Ա. Հարությունյանը խորհրդակցության մասնակիցներին հորդորել է շարունակել հետևողական աշխատանքը ինչպես բերքահավաքի պատշաճ կազմակերպման, այնպես էլ մթերման ուղղություններով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածներին կցուցաբերվի ավելի մեծ ու արդյունավետ աջակցություն բնակվարձի ու զբաղվածության ծրագրերի շրջանակներում. Արտակ Բեգլարյան

300.000-ական դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 դրամ գումար. գլխավոր դատախազություն

Նախագահ Հարությունյանը շուրջ մեկ տասնյակ օրենքներ է ստորագրել

Ազգային ժողովի նախագահին են դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները

Բնակապահովման ծրագրի էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ կատարվում է պատերազմից տուժած քաղաքացիների փաստաթղթերի ընդունելություն

Իրավապահ համակարգը պայքարում է նաև սեփական շարքերում հանցավոր երևույթների դեմ (ձայնագրություն)

Արթուր Թովմասյանը կոչ-հորդորով դիմել է ԱՀ Կառավարությանը (տեսանյութ)

Ստեփանակերտում տեղի է ունեցել Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել. ԱԻՊԾ

Search