Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում մեծ շուքով նշում են Երեխաների պաշտպանության միջազգային օրը (տեսանյութ)

Ստեփանակերտի քաղաքապետարանի և ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության համատեղ նախաձեռնությամբ հունիսի 1-ին՝ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված, մայրաքաղաքում տեղի է ունեցել տոնական միջոցառում:

Ստեփանակերտում մեծ շուքով նշում են Երեխաների պաշտպանության միջազգային օրը (տեսանյութ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Տոնի կապակցությամբ մայրաքաղաքի Վերածննդիհրապարակում կազմակերպվել են «Խաղաղությունը երեխաների աչքերով» խորագրով նկարչություն՝ ջրաներկով և գունավոր մատիտներով, ակվագրիմ, հանդիպում մուլտհերոսների հետ, բաբլ ֆուտբոլ հետաքրքիր խաղ:
Միջոցառմանը Ստեփանակերտի մանկապարտեզների երեխաների մասնակցությամբ կազմակերպվել է շքերթ: Երեխաները հանդես են եկել ազգագրական և այլ պարերի կատարմամբ. համերգը եզրափակվել է միասնության շուրջպարով:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն ասել է, որ Հունիսի 1-ը տոն է բոլորի համար, ինչի կապակցությամբ ինքը շնորհավորում է թե՛ փոքրիկներին և թե՛ մեծերին: Նա երեխաներին մաղթել է խաղաղություն, անհոգ մանկություն, որ նրանք ունենան ապահով և երջանիկ մանկություն:
«Մենք ունենք շնորհալի, տաղանդաշատ երեխաներ: Պետք է հոգանք, որ նրանց համար ստեղծվեն պայմաններ: Այսօրվա մեր սերունդը շատ արագ է ինտեգրվում միջազգային տեղեկատվությանը: Համացանցի շնորհիվ արցախցի փոքրիկները կարողանում են հաղորդակից լինել այն ամենին, ինչը հասանելի է զարգացած երկրների երեխաներին»,-նշել է Ն. Աղաբալյանը:
Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ, խոսելով տոնի մասին, ասել է, որ, տարաբնույթ միջոցառումներ կազմակերպելով, իրենք փորձում են տոնական տրամադրություն հաղորդել փոքրիկներին:
Նա ևս շնորհավորել է աշխարհի բոլոր փոքրիկներին, հատկապես՝ արցախցի մանուկներին՝ ցանկանալով, որ նրանք մեծանան ջինջ ու պայծառ երկնքի տակ:
«Մեր իշխանություններն անելու են ամեն ինչ, որ մեր բալիկները միշտ ուրախ լինեն, առողջ մեծանան և ապագայում դառնան Արցախի արժանի քաղաքցիներ»,-նշել է քաղաքապետը:
Վերածննդի հրապարակում փոքրիկների հետ ունեցած մեր զրույցներից պարզ է դարձել, որ նրանք տեղեկացված են Երեխաների պաշտպանության միջազգային օրվա մասին: Մանուկներն իրար շնորհավորական խոսքեր են ուղղել՝ մաղթելով միմյանց պարզ ու անկեղծ խոսքեր. նրանք անկաշկանդ արտասանել են ոտանավորներ:
Նշենք, որ Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվում է ամեն տարի հունիսի 1-ին. այն հաստատվել է 1949 թվականին, Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից, Փարիզում։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search