Artsakhpress

Հասարակական

Նիկոլ Փաշինյանի կոչը նպաստեց բողոքի ակցիայի խաղաղ հանգուցալուծմանը

Քիչ առաջ Ստեփանակերտում ավարտվել է հունիսի 2-ին կենտրոնական՝ Ազատամարտիկների փողոցում մեկնարկած բողոքի ակցիան:

Նիկոլ Փաշինյանի կոչը նպաստեց բողոքի ակցիայի խաղաղ հանգուցալուծմանը

Նիկոլ Փաշինյանի կոչը նպաստեց բողոքի ակցիայի խաղաղ հանգուցալուծմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ‹‹Արցախպրես››-ի թղթակցի հաղորդմամբ՝ ակցիայի մասնակիցների հետ հերթական անգամ հանդիպելու էին եկել ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ, ովքեր ներկայացրել են ստեղծված իրավիճակի առիթով այսօր Խորհրդարանում տեղի ունեցած արտահերթ նիստի ժամանակ քննարկված հարցերի մանրամասները, ինչպես նաև Հանրապետության Նախագահի մոտ հրավիրված կառավարության ընդլայնված նիստի արդյունքները:
ԱՀ պետական նախարարը նախ հանդիպել է նախաձեռնող խմբի հետ, որի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները ներկայացվել են փողոցում հավաքված ցուցարարներին:
Ա. Հարությունյանը ողջունել է ներկաներին՝ շնորհակալություն հայտնելով բոլորին, ովքեր բարձրաձայնեցին հանրային հրատապություն ունեցող խնդիրների մասին:
‹‹Դուք նոր էջ եք բացել Արցախի պատմության մեջ: Առաջին անգամ անկախ Արցախում սկսվել է շարժում, որը ծագել է ինքնաբուխ՝ ունենալով հստակ օրակարգ: Այսօր կայացած կառավարության նիստում քննարկվել է ձեր կողմից բարձրացված պահանջները, Հանրապետության Նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ և արվել դիտողություններ: Քննարկվել է ոչ միայն ուժային, այլև պետական կառավարման ողջ համակարգում կադրային և կառուցվածքային ձևաչափերում փոփոխություններն ամենասեղմ ժամկետներում իրագործելու խնդիրը: Ստեղծվելու է հանրային խորհուրդ, որտեղ ընդգրկվելու են նաև ակցիան նախաձեռնած մի խումբ անդամներ, ովքեր հանրային վերահսկողություն են իրականացնելու նախատեսվող բարեփոխումները կյանքի կոչելու համար››,- ասել է Ա. Հարությունյանը:
Պետական նախարարը ակցիայի մասնակիցներին է ներկայացրել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր հնչեցրած կոչը, որտեղ վերջինս փողոց դուրս եկած մարդկանց հորդորել է հնարավորություն տալ իշխանություններին՝ իրագործելու խոստացված բարեփոխումները:
Նախաձեռնող խմբի անդամներն ընդառաջել են պետնախարարի կոչին և խոստացել դադարեցնել բողոքի ակցիան:
Շարժման առաջնորդ Դավիթ Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ժողովրդին՝ վստահելու և աջակցելու համար:
‹‹Շնորհակալություն ենք հայտնում Արցախի իշխանություններին՝ ի դեմս Նախագահ Բակո Սահակյանի և պետնախարար Արայիկ Հարությունյանի, մեզ ընդառաջելու և մեր պահանջներին արձագանքելու համար, ինչպես նաև ողջունում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ կապված Արցախում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Սա Արցախի ժողովրդի հաղթանակն է››,- եզրափակել է Դ. Սիմոնյանն՝ ակցիայի մասնակիցներին տուն վերադառնալու կոչ անելով՝ խոստանալով, որ նրանք կլինեն հետևողական՝ այս օրերի ընթացքում հանրության կողմից բարձրացված հարցերին լուծում տալու գործում:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search